ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Հայփոստ»-ը հայտարարել են, որ այսուհետ «Հայփոստ»-ի բոլոր փոստային բաժանմունքներում կարելի է կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտի վերալիցքավորում, ինչպես նաեւ վճարել հետվճարային փաթեթների համար՝ առանց միջնորդավճարի:

Գումարի փոխանցումը բաժանորդի հաշվեկշռին կատարվում է ակնթարթորեն՝ առցանց եղանակով: