Twitter-ը հայտարարել է, որ հարթակի թարմացված տարբերակում օգտատերերն այսուհետ կարող են retweet-ներին կցել լուսանկարներ, անիմացիաներ եւ տեսանյութեր:

Նոր գործառույթը հասանելի է iOS եւ Android սարքերում, ինչպես նաեւ կայքի մոբայլ տարբերակում:

Նշենք, որ նոր գործառույթի ներդրման մասին հայտնի էր դարձել այս տարվա փետրվարին, սակայն այդ ժամանակ այն գտնվում էր թեստավորման փուլում: 
Մինչ օրս retweet անելիս հնարավոր էր միայն տեքստ ավելացնել: