Mail.ru Group-ը հայտարարել է MyTeam կորպորատիվ մեսենջերի գործարկման մասին:

Մեսենջերը, այլ գործառույթների հետ մեկտեղ, կարող է կանխել տեղեկատվության արտահոսքը:

Մեսենջերում առկա ընկերության տվյալներին հասանելիություն ունեն միայն աշխատակիցները, իսկ աշխատանքից ազատվածներն ավտոմատ ռեժիմում դուրս են մնում համակարգից:

MyTeam-ն ունի ինչպես վեբ, այնպես էլ մոբայլ տարբերակներ (Android, iOS, macOS):