Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi Smart Band 4C ֆիթնես թեւնոցը, որում առկա է մարզումների հինգ ռեժիմ:

Թեւնոցը լիցքավորվում է USB պորտի միջոցով: Սարքն ունի 1,08 դյույմ անկյունագծով էկրան, սրտի հաճախության ցուցիչ:

photo © Xiaomi



Mi Smart Band 4C-ն առանց լիցքավորման կարող է աշխատել մինչեւ երկու շաբաթ: Այն ներկայում ներկայացված է միայն Մալազիայում եւ արժե $23: Առաջիկայում սարքը վաճառքի կհանվի նաեւ այլ երկրներում: