Հուլիսի 9-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որը քննարկել է «ԹԻՄ» ՍՊԸ ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը։

«ԹԻՄ» ՍՊԸ տարածած հաղորդագրության համաձայն, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը բավարարել է ընկերության դիմումը եւ տրամադրել լիցենզիան: