11:14 | 21.12.20 | Նորություններ | 3548
PicsArt-ը մեկնարկում է «Առաջընթաց» կրթական ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։
Ընկերությունում նշել են, որ այս նախագծով PicsArt-ը զորակցելու է ծրագրի շահառուներին՝ Հայաստանում կերտելու արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք: