Xiaomi ընկերությունը ներկայացրել է երեխաների համար նախատեսված խելացի սեղանի եւ աթոռի նախագիծ:

Noc Loc Smart-ի արժեքն է $535: Այն հասանելի է կապույտ եւ վարդագույն երանգներով:

Սեղանն ունի բարձրության էլեկտրոնային կարգավորման գործառույթ, թույլ է տալիս կարգավորումներ իրականացնել սմարթֆոնի, ինչպես նաեւ ձայնային հրահանգների միջոցով:


Սեղանն օժտված է սենսորային կառավարման համակարգով:


Աթոռը ստեղծված է հատուկ տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս նվազեցնել հոգնածությունը՝ երկար ժամանակ նստած մնալու պայմաններում: