Huawei ընկերությունը կմասնակցի Բրազիլիայում տեղական 5G ցանցերի կառուցման աշխատանքներին:

Reuters-ի փոխանցմամբ, 5G հաճախականությունների վաճառքի աճուրդները նախատեսված են այս տարվա հունիսին:



Հաղորդվում է, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն թեեւ նախկինում հակված չէր թույլ տալ չինական ընկերությանը՝ 5G ցանցեր կառուցել, համարելով, որ այն գաղտնի տվյալներ է կիսում Չինաստանի կոմունիստական իշխանության հետ, վերանայել է դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ Չինաստանը Բրազիլիայի ամենախոշոր առեւտրային գործընկերն է: