ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը:

Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS եւ այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների եւ այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչեւ 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով:



Նախարարությունում նշել են, որ կայանը ռազմարդյունաբերական համալիրի այլ մշակումների հետ միասին կցուցադրվի մարտի 25-27-ը Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Արմհայթեք սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։