Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպմանն առաջարկել են քննարկել ավագ դասարաններում «Արհեստական բանականություն» առարկայի փորձարկման հնարավորությունը:

Նախարարությունից հայտում են, որ առաջարկվող դասընթացի ներդրման հարցը հանրակրթական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան քննարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ընդգծելով, որ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը բխում է կրթության ոլորտի գերակայություններից, Վահրամ Դումանյանը կարեւորել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների նախաձեռնողականությունը։