Ամփոփվել են ԴիջիԿոդ 2023 կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի մարզային փուլի արդյունքները։

Մրցույթի մարզային փուլի մոտ 400 աշակերտից արդեն հայտնի են նրանց անունները, ովքեր ապրիլի 29-ին Երեւանում Ամերիկյան համալսարանում կմասնակցեն ԴիջիԿոդի եզրափակիչ փուլին։ Մարզային փուլի հաղթող մասնակիցների անունները՝ այստեղ։

2015-ից սկսած՝ մրցույթն անցկացվում է 8-րդ անգամ։ Այս տարիներին դրան մասնակցել են հազարավոր դպրոցականներ, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգեւատրումներ։

««ԴիջիԿոդ»-ի հիմնական նպատակն է խրախուսել եւ զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին եւ հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։