WhatsApp-ը հայտարարել է երկար սպասված ֆունկցիայի գործարկման մասին. այսուհետ ուղարկված հաղորդագրությունները հնարավոր է խմբագրել:

Ինչպես Apple-ի iMessage-ի դեպքում, օգտատերերին 15 րոպե է տրվում արդեն իսկ ուղարկած հաղորդագրությունը խմբագրելու համար։

Զրուցակիցը չի կարող տեսնել ուղղումների պատմությունը։ Ինչպես մյուս հաղորդագրությունները, կատարված փոփոխությունները պաշտպանված են ծայրից ծայր գաղտնագրման միջոցով:

Ֆունկցիան արդեն գործում է ամբողջ աշխարհում, առաջիկա շաբաթներին այն հասանելի կլինի բոլոր օգտատերերին։