Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու եւ Տավուշի մարզերում ընկերության շարժական կապի կայանների աշխատանքը լիարժեք վերականգնվել է։

Ընկերության շարժական կապի կայանները հոսանքազրկվել էին մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի ունեցած հեղեղումներից, ինչը կապի խափանումներ էր առաջացրել։

Ընկերության տեխնիկական թիմն շուրջօրյա աշխատել է ցանցը վերականգնելու համար եւ հիմա էլ աշխատում է հանրապետության ամբողջ տարածքում կայուն կապ ապահովելու համար։