Formula VC-ն հայտնել է Formula VC II ֆոնդի մեկնարկի մասին։

Նոր ֆոնդի շրջանակում $ 30 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի 35-40 տեխնոլոգիական ստարտափում։

«Հպարտ ենք սկսել Formula VC II ֆոնդը, որը կաջակցի նոր սերնդի հայկական ստարտափներին՝ նրանց հնարավորություն տալով հասնել համաշխարհային հաջողության»,- նշել է Formula VC-ի համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը։


Formula VC-ն վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում ստարտափների վաղ փուլերում։

Formula VC-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականին։ Formula VC I ֆոնդի ներդրումներով արդեն 22 հայկական ծագմամբ ընկերություն հաջողությունների են հասել՝ ներառյալ կիբերանվտանգության, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։