Krisp-ը ներկայացրել է աղմուկի չեզոքացման ծրագրային ապահովման մշակման հավաքածու (SDK)՝ AI ձայնային գործակալների հաղորդակցությունն ուժեղացնելու համար:

Այն նախատեսված է AI ձայնային գործակալների համար՝ բարելավելու հերթափոխը, խոսքի ճանաչման ճշգրտությունը և ընդհատումների կառավարումը։ Այս գործիքակազմը վերացնում է ֆոնային աղմուկն ու երկրորդական ձայները՝ ապահովելով անխափան և բնական հաղորդակցություն մարդկանց ու AI-ի միջև։

Հիմնական հնարավորությունները՝

•    Իրական ժամանակում ֆոնային աղմուկի և ձայների հեռացում;
•    Բարելավված ձայնային ակտիվության ճանաչում (VAD);
•    Սերվերային և տեղային (on-device) տեղակայման հնարավորություններ;
•    Ինտեգրումներ Python, Node.js, JavaScript/WASM և այլ լեզուների հետ։

Krisp-ի տեխնոլոգիան արդեն օգտագործվում է Vodex-ի, Fixie (Ultravox)-ի, Daily-ի, LiveKit-ի, Fluidworks-ի և Synthflow-ի կողմից։