12:45 | 28.03.25 | Նորություններ | 1121

Սյուզաննա Շամախյանը New Eastern Europe-ում անդրադարձել է Հայաստանի AI վերելքին

New Eastern Europe պարբերականում հրապարակվել է FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի հոդվածը, որն անդրադառնում է Հայաստանի տեխնոլոգիական վերելքին՝ շեշտադրելով AI զարգացումը։

Հոդվածում նա անդրադառնում է Հայաստանի արհեստական բանականության ապագայի հետ կապված հետեւյալ հարցերին․

•    Կարող է Հայաստանը մրցակցել AI-ի համաշխարհային մրցավազքում՝ չնայած իր փոքր չափերին եւ տարածաշրջանային մարտահրավերներին:
•    Որտե՞ղ Հայաստանն ունի մրցակցային առավելություն համաշխարհային տեխնոլոգիական շուկայում:
•    Ո՞րն է հայկական սփյուռքի դերը երկրի տեխնոլոգիական վերելքի գործում:
•    Ինչպե՞ս է Հայաստանը նախապատրաստում իր երիտասարդներին արհեստական բանականության վրա հիմնված ապագայի համար:

Հոդվածին ծանոթանալ հնարավոր է այստեղ։