Midjourney-ը ներկայացրել է V7 տարբերակը, որն ավելի լավ է հաղթահարում տեքստային հուշումները, հասկանում է ձայնային հուշումներ եւ թույլ է տալիս ստանալ ավելի բարձր որակի պատկերներ:

Ըստ մշակողների՝ Midjourney V7-ը գերազանցում է նախորդ տարբերակին՝ գեղեցիկ հյուսվածքների, մարդու ձեռքերի, մաշկի եւ պատկերի բոլոր մանրամասների հետեւողականության առումով։ Սա նաեւ առաջին մոդելն է, որում լռելյայն միացված է անհատականացված արդյունքների ստեղծումը: Այն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչ է օգտատերը նախընտրում, եւ գեներացնել համապատասխան պատկերներ:

V7-ի առաջատար հատկանիշը «սեւագրի ռեժիմն» է, որն արժե կիսով չափ, բայց 10 անգամ ավելի արագ է գեներացնում: Այն թույլ կտա ձայնային հուշումների միջոցով արագ ստանալ պատկերների տարբերակներ՝ հետագայում դրանց ավելի խորը մշակման համար:

Առայժմ Midjourney V7-ը հասանելի է ալֆա ռեժիմով: Մշակողները խոստանում են պարբերաբար նոր հնարավորություններ ավելացնել: