16:59 | 07.04.25 | Նորություններ | 829
Ապրիլի 14-ին կկայանա Բարձր տեխնոլոգիական ոլորտի հարկային արտոնությունների եu պետական աջակցության թեմայով աշխատաժողով։
Այն կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ ԲՏԱ նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ITReports-ի հետ միասին։
Նպատակն է սպառիչ պատասխաններ տալ այն բոլոր ՏՀՏ ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց հետաքրքրում է ոլորտի հարկային արտոնությունները եւ պետական աջակցության ծրագիրը։
Աշխատաժողովը կանցկացնեն Արամ Խաչատրյանը (EIF), Դավիթ Նիկողոսյանը (ITReports) եւ Դավիթ Գասպարյանը (ՀՀ ԲՏԱՆ)։
Նրանք կքննարկեն՝ ինչ գործիքներ են նախատեսվում պետական աջակցության շրջանակում, ում նկատմամբ են կիրառվելու հարկային արտոնությունները։
Աշխատաժողովին գրանցվել հնարավոր է այստեղ։ Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։