Anthropic-ն իր Claude չատբոտին ավելացրել է Reseaech գործիք, որը նախատեսված է հետազոտական առաջադրանքների համար:

Գործառույթը հասանելի է բետա տարբերակով Max, Team եւ Enterprise բաժանորդների համար ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Բրազիլիայում:

Claude-ը նաեւ ինտեգրում է ստացել Gmail-ի, Calendar-ի եւ Documents-ի հետ: Բոտը կկարողանա տեղեկատվություն գտնել նամակագրության մեջ, դիտել փաստաթղթերը եւ օրացույցը:

Օրինակ՝ այն կարող է հավաքել շաբաթվա հանդիպումների նշումները, էլ. նամակներից առաջադրանքները եւ գտնել համապատասխան փաստաթղթեր կոնկրետ համատեքստով: Չատբոտը տեղեկատվությունը կցուցադրի աղբյուրների հղումներով:

Google Workspace-ի ինտեգրումը նույնպես բետա տարբերակում է եւ հասանելի է բոլոր վճարովի օգտատերերին:

photo © Anthropic