ChatGPT-ում այժմ հասանելի է ապրանքների որոնման եւ ընտրության հնարավորություն։

Չատբոտը առաջարկները ներկայացնում է պատկերներով, ակնարկներով եւ գնումների հղումներով։ Ֆունկցիան հասանելի է GPT-4o մոդելի օգտագործման դեպքում եւ առայժմ ներառում է «նորաձեւություն», «գեղեցկություն», «էլեկտրոնիկա» եւ «տնային ապրանքներ» կատեգորիաները, գրում է TechCrunch-ը։

OpenAI-ում շեշտել են, որ արդյունքները ձեւավորվում են «օրգանական» կերպով եւ գովազդ չէ։ Ապրանքների գների եւ առկայության վերաբերյալ տվյալներն ստացվում են գործընկերներից, ընկերությունը, սակայն, չի բացահայտել դրանց ցանկը։

photo © OpenAI


Ավելի վաղ օգտատերերն արդեն օգտագործում էին ChatGPT-ն ապրանքների մասին տեղեկատվություն փնտրելու համար, սակայն այդ ժամանակ բոտը չէր ցուցադրում գներ, նկարներ կամ ակնարկներ։

Ապրանքների որոնման ինտերֆեյսը հիշեցնում է Google Shopping-ը։ Ընկերությունը միտումնավոր ընտրել է գնի եւ պատկերների քարտային ձեւաչափը, քանի որ այն մարդկանց ծանոթ է եւ հեշտ ընկալելի։

Թարմացումը դարձել է OpenAI-ի ռազմավարության մի մաս՝ ուղղված Google-ի հետ մրցակցությանը, գրում է The Verge-ը։ Ընկերությունում կարծում են, որ Google-ի որոնողական արդյունքների որակը վատթարացել է վճարովի առաջխաղացման դոմինանտության պատճառով։