Ղազախստանի Աստանայում կբացվի Կենտրոնական Ասիայի առաջին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Astana Hub-ը եւ TUMO-ն պաշտոնապես ստորագրել են համաձայնագիր՝ Աստանայում բացելու թվային եւ ստեղծարար տեխնոլոգիաների համաշխարհային մակարդակի ուսումնառության կենտրոն, որը կլինի ամբողջությամբ անվճար 12–18 տարեկան պատանիների համար։

Թումո Աստանան կբացվի 2025 թվականի հոկտեմբերին՝ alem.ai արհեստական բանականության միջազգային կենտրոնում։ Այն առաջարկելու է գործնական ուսուցում 11 ուղղությամբ՝ գեներատիվ AI, խաղերի մշակման, անիմացիայի, կինոարտադրության, 3D մոդելավորման, ռոբոտաշինության, դիզայնի, ծրագրավորման, երաժշտության եւ այլ ոլորտներում։

Անհատականացված ուսուցման հարթակով եւ ոլորտի մասնագետների կողմից անցկացվող աշխատարաններով Թումոն արդեն փոխել է 80 հազարից ավելի սաների կյանք՝ Փարիզից մինչեւ Երեւան։