Apple ընկերությունը պլանավորում է iPhone 18 շարքի թողարկումը, որը սպասվում է 2026 թվականին, բաժանել մոտ կես տարվա տարբերությամբ երկու փուլի։
The Information-ի փոխանցմամբ՝ ընկերությունը մտադիր է iPhone 18-ի Pro տարբերակները թողարկել 2026 թվականի աշնանը, իսկ ավելի մատչելի iPhone 18 մոդելների եւ iPhone 16e-ի նոր տարբերակի թողարկումը հետաձգել մինչեւ 2027 թվականի գարուն։
Նշվում է նաեւ, որ հնարավոր է ծալվող iPhone-ի նոր մոդել եւս թողարկվի 2026-ի աշնանը։
Ըստ Bloomberg-ի՝ Apple-ն այս տարի կարող է ներկայացնել ավելի բարակ սմարթֆոնի տարբերակ, որը, ենթադրաբար, կկոչվի iPhone 17 Air։
Բացի այդ, հրապարակումը նշում է, որ Apple-ը պատրաստվում է փորձարկել iPhone 18-ի մատչելի տարբերակների արտադրությունը Հնդկաստանում, որպեսզի նվազեցնի արտադրական գործընթացում կախվածությունը Չինաստանից՝ հատկապես հաշվի առնելով Թրամփի սահմանած մաքսատուրքերը, որոնք ազդում են ընկերության շահույթի վրա։