STAN-ը հայտարարել է Տիգրան Բդոյանի SimCare AI ստարտափում ներդրում կատարելու մասին:
SimCare AI-ը ստեղծում է AI պացիենտների՝ ավելի լավ կլինիկական ուսուցման համար: Ուսանողներն ու առողջապահական ծառայություններ մատուցողները հմտանում են ու փորձ ձեռք բերում AI հիվանդների հետ աշխատելիս:
SimCare AI-ը բժշկական կրթություն ստացող ուսանողին օգնելու պարզ գործիքից վերածվել է արագ զարգացող ընկերության, որն անցել է Y Combinator-ի աքսելերացիա եւ արդեն ներգրավել ավելի քան 2 մլն դոլար ներդրում։
Նախկինում հայտնել էինք Triple S Ventures-ից ներդրում ստանալու մասին՝ Y-combinator-ի եւ SimCare-ի սաղմնային փուլի այլ ներդրողների հետ համատեղ:
Itel.am-ի էքսկլյուզիվ զրույցը Տիգրան Բդոյանի հետ ստարտափային վաղ փորձերի, SimCare AI-ի գաղափարի, AI տեխնոլոգիաների կիրառության եւ առողջապահական ոլորտում իր բիզնեսի տեսլականի մասին կարող եք կարդալ այստեղ։