TikTok-ն ԱՄՆ շուկայի համար առանձին հավելված կթողարկի՝ որպես ԱՄՆ սոցիալական ցանցի վաճառքի գործարքի մաս, գրում է The Information-ը։

TikTok-ի ԱՄՆ բիզնեսի սեփականատերը կլինի «ոչ չինացի» ներդրողների խումբ՝ Oracle-ի գլխավորությամբ։ Միեւնույն ժամանակ, ByteDance-ը կպահպանի փոքրամասնության բաժնեմասը։

Հրապարակման համաձայն, գործարքը «մոտ է ավարտին». այն նաեւ ենթադրում է ԱՄՆ-ում առանձին TikTok հավելվածի թողարկում, որն արդեն մշակման փուլում է։

Հավելվածը ստացել է M2 կոդային անվանումը եւ ԱՄՆ խանութներում հասանելի կդառնա 2025 թվականի սեպտեմբերին։

Հավելվածի թողարկվելուն պես TikTok-ի «բնօրինակ» տարբերակը կհեռացվի ԱՄՆ խանութներից եւ մինչեւ 2026 թվականի մարտն այն կդադարի աշխատել երկրում։

2024 թվականի ապրիլին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ստորագրել է TikTok-ի հարկադիր վաճառքի կամ արգելքի մասին օրենք։ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարին հրամանագիր է ստորագրել արգելքը 75 օրով հետաձգելու մասին, իսկ ապրիլին այն երկարաձգել է եւս 75 օրով։ Հունիսին Թրամփը երրորդ անգամ՝ 90 օրով, հետաձգել է TikTok-ի արգելքը ԱՄՆ-ում։ Նոր վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի սեպտեմբերի կեսերը։