Հուլիսի 9-ին Երեւանը հյուրընկալել էր Harmony Meetup VII ամենամյա միջոցառումը, որը մեկ հարկի տակ է համախմբում Web3 ոլորտի առաջատարներին։ Միջոցառմանը Fastex-ը ոլորտի փորձառու մասնագետների հետ բացահայտել է առկա մարտահրավերները եւ փոխանակվել նորարարական գաղափարներով եւ Web3-ի հեռանկարներով։

Harmony Meetup VII-ի ընթացքում ամփոփվել են Fastex-ի նախորդ վեց ամիսների ձեռքբերումները՝ նոր պրոդուկտների թողարկում, էկոհամակարգի աճ եւ շուկայի ընդլայնում։ Fastex-ի հաջորդ կարեւոր ձեռքբերումը FTN հուշադրամի (FTN Note) թողարկումն է, ինչպես նաեւ Fastex դեբետային քարտի թարմացումը եւ նոր պրեմիում տեսակի Fastex մետաղական քարտը:  

Harmony VII-ին բոլոր այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ էկոհամակարգի զարգացման ծրագրին, շփվել թիմի անդամների հետ։ Միջոցառումը լուսաբանվել է միջազգային առաջատար մեդիա ընկերությունների կողմից։ Harmony VII-ին այս տարի ներկա են գտնվել News.Bitcoin.com մեդիայի լրագրող Դեյվիդ Սենսիլը եւ Cointelegraph-ի լրագրող Ջովանի Պինին։

News.Bitcoin.com-ի հետ զրույցում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է բրազիլական շուկա մուտք գործելու Fastex-ի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ ոլորտում առկա մրցակցության համատեքստում Բրազիլիան՝ որպես տարածաշրջան, հնարավորություն կտա ներգրավել նոր օգտատերերի։ 

Fireblocks-ի վաճառքի գծով ղեկավար Մայքլ Փարսնզը Bitcoin News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Fastex-ի հետ համագործակցությանը՝ ընդգծելով Fireblocks-ի ենթակառուցվածքների կիրառությամբ Fastex էկոհամակարգում անվտանգ եւ ապահով միջավայր ստեղծելու կարեւորությունը։
Harmony Meetup VII-ը եւս մեկ անգամ նշանավորվել է ամուր համագործակցությունների եւ գործընկերային կապերի ձեռքբերմամբ՝ ձեւավորելով Web3 համայնք եւ սահմանելով խաղի նոր կանոններ։