Աշխարհատեղեկատվական համակարգերերի՝ GIS ոլորտի հայաստանյան Գեովայբ ընկերությունը՝ Երեւանի քաղաքապետարանի հետ միասին, Սան Դիեգոյում (ԱՄՆ) 2025թ. Esri-ի օգտատերերի համաժողովում ստացել է Special Achievement in GIS (SAG) Award մրցանակը:

Esri User Conference-ը աշխարհի ամենախոշոր տարեկան GIS համաժողովն է:

Մրցանակը, որը շնորհվել է GIS տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար Esri-ի հիմնադիր եւ նախագահ Ջեք Դենջերմոնդի կողմից, շնորհվում է նորարարական GIS տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ակնառու նվաճումների համար: Սա առաջին դեպքն է, երբ հայկական նախագիծն արժանանում է SAG Award մրցանակին, որը հանդիսանում է ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակը եւ որն ընդգծում է Գեովայբի ննորարարական դերը եւ smart city լուծումներ առաջ մղելու Երեւանի քաղաքապետարանի ձգտումը:

Մրցանակ հաղթած նախագիծը՝ Երեւանի ArcGIS Enterprise Գեոպորտալը համապարփակ թվային պլատֆորմ է (Սիստեմների Սիստեմ), որը թույլ է տալիս Երեւանի քաղաքային իշխանություններին եւ շահառուներին կառավարել, վիզուալիզացնել եւ վերլուծել աշխարհատարածական տեղեկատվությունը իրական ժամանակի մեջ։ Այս միասնական պլատֆորմի ինտեգրումով Գեովայբը գործիքակազմ է տրամադրել Երեւանի իշխանություններին ավելի արդյունավետ եւ արագ որոշումներ կայացնելու, քաղաքաշինական պլանավորման եւ լուծումների, ծախսերի օպտիմալացման եւ քաղաքացիների հետ ավելի արդյունավետ հաղորդակցման համար։

Գեովայբը եւ Երեւանի քաղաքապետարանը մի հարթակի վրա են կանգնել այնպիսի պատվավոր մրցանակակիրների հետ, ինչպիսիք են Բրիթիշ Պետրոլեումը, 
Ֆիլիպինների Ազգային Անվտանգության Խորհուրդը, Միացյալ Արաբական Էմիրությունների Կլիմայի փոփոխության եւ բնապահպանության նախարարությունը, Եթովպիայի Էլեկտրական ցանցերի կոռպորացիան, ԱՄՆ Անտառային ծառայությունը եւ այլն:

photo © https://geo-vibe.com/


Special Achievement in GIS (SAG) Award-ը ընդգծում է է Գեովայբի դերը՝ որպես Հայաստանում թվային փոխակերպման կարեւոր շարժիչ ուժերից մեկը: 

Ընկերությունը նախատեսում է իր GIS լուծումները տարածել դեպի նոր ոլորտներ՝ արագացնելով երկրի առաջխաղացումը դեպի սմարթ ենթակառուցվածքներ եւ կայուն զարգացում։

Գեովայբի մասին 

Գեովայբը աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) առաջատար հայաստանյան ընկերություն է եւ Esri Partner Network Gold գործընկեր։ 

Մասնագիտանալով առաջադեմ աշխարհատարածական լուծումների մեջ` Գեովայբը տարբեր ոլորտների կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգտագործել տեղադրության տեղեկատվությունը ռազմավարական պլանավորման, գործառնական արդյունավետության բարձրացման եւ արդյունավետ որոշումներ կայացնելու համար։ 

Գեովայբին ոգեշնչում է դոկտոր Գարօ Արմենը՝ աշխարհահռչակ վիզիոներ, գործարար եւ բարերար, ով հանդիսանում է ՔՈԱՖ-ի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը։