17:27 | 31.07.25 | Հոդվածներ | exclusive 412
Աշխարհի առաջատար համալսարանական աքսելերատորներից Berkeley SkyDeck-ը դարձել է հայկական ստարտափների գլոբալ հաջողության դարպասը։
Վերջին յոթ տարվա ընթացքում միայն Հայաստանից եւ հայկական հիմնադիրներով շուրջ 25 ստարտափ է անցել SkyDeck-ի ծրագրով։ Ըստ ներկայացված ստարտափների քանակի՝ այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է ծրագրի երրորդ տեղում։
Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, Strategic Value Ventures ընկերության հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը Ground Zero-ում կայացած «Happy Hour» միջոցառման ընթացքում ներկայացրել է SkyDeck աքսելերատորի եւ ֆոնդի աշխատանքն ու թե ինչու են հայ հիմնադիրներն այստեղ առանձնահատուկ ուշադրության արժանանում։
Ինչո՞ւ Berkeley SkyDeck
Բերքլիի համալսարանը գիտահետազոտական առաջատար բուհ է՝ Նոբելյան մրցանակակիրների թվով համաշխարհային առաջատարներից մեկը։ Այն նաեւ HVAC (High Value Added Companies) ստարտափների խոշորագույն հարթակներից մեկն է։
SkyDeck-ն առաջարկում է երեք հիմնական ծրագիր՝
Accelerator Program․ Վեցամսյա ծրագիր է, որի շրջանակում հազարավոր հայտերից ընտրվում է մոտ 20 ստարտափ՝ աշխարհի շուրջ 100 երկրից։ Ընտրված ստարտափներն ստանում են 200 հազար դոլարի ներդրում Berkeley SkyDeck Fund-ից՝ 7.5% բաժնեմասի դիմաց։
Innovation Partners Program․ Երեքամսյա ծրագիր ավելի հասուն ստարտափների համար, որոնք կարիք չունեն ներդրումների, բայց ուզում են անցնել փոփոխության եւ զարգացման փուլ։ Այս ծրագիրը չի տրամադրում ֆինանսավորում, սակայն տրամադրում է նույն մենտորական եւ ցանցային աջակցությունը։
Pad-13 Incubation Program. Նպաստում է միայն Berkeley-ի ուսանողներին, շրջանավարտներին կամ դասախոսական կազմի անդամներին՝ գաղափարային փուլում գտնվող ստարտափների համար։
Երկու համակարգ՝ մեկ նպատակով
SkyDeck Accelerator-ը հանդիսանում է ծառայություններ մատուցող՝ մենտորություն, ուսուցում եւ ցանցային կապեր, մինչդեռ Berkeley SkyDeck Fund-ն անկախ վենչուրային հիմնադրամ է, որի գործառույթը ներդրումներ կատարելն է։ Վերջինս հիմնադրվել է UC Berkeley-ի շրջանավարտների կողմից։
Ներդրումների պայմաններն են՝ $200,000 ներդրում 7.5% բաժնեմասի դիմաց, իսկ գնահատման մոտավոր արժեքը՝ $2.6 միլիոն։
Խիստ մրցակցություն եւ տպավորիչ ցուցանիշներ
SkyDeck-ը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մոտ 3000 դիմորդից ընդունում է 1%-ին։ Ընդունված ստարտափները վերջին տասը տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, ներգրավել են շուրջ 2 միլիարդ դոլարի ներդրում։
Ծրագիրը տրամադրում է մենտորություն ավելի քան 850 փորձառու մասնագետի կողմից՝ տեխնոլոգիական, կենսատեխնոլոգիական, ավիատիեզերական եւ այլ ոլորտներից։
Հայկական ստարտափների արժեքն ու ներդրումները
Վերջին յոթ տարվա ընթացքում միայն Հայաստանից եւ հայկական հիմնադիրներով շուրջ 25 ստարտափ է անցել SkyDeck-ի ծրագրով։ Այս ցուցանիշով, ըստ ներկայացված ստարտափների քանակի, Հայաստանը գտնվում է ծրագրի երրորդ տեղում։
Նրանցից երկուսը՝ SuperAnnotate եւ Krisp ընկերությունները, ընդգրկվել են Berkeley SkyDeck Fund-ի ամբողջ պորտֆելի ամենաբարձր գնահատված ընկերությունների ցանկում։
SuperAnnotate-ը ներկայում կազմում է ֆոնդի ամբողջ պորտֆելի 8%-ը եւ 2024-ին դարձել է ամենաարժեքավոր ընկերությունը ֆոնդի պորտֆելում։
Krisp-ը SkyDeck-ի առաջին հայկական շրջանավարտն է. այն եւս համարվում է պորտֆելի բարձր կատարողներից մեկը։ Այս երկու հայկական ստարտափները միասին կազմում են ամբողջ SkyDeck Fund-ի արժեքի մոտ 13-14%-ը։
Տարիների փորձառությամբ ձեւավորված համայնք
Վերջին ութ տարվա ընթացքում ես ստեղծել եմ յուրօրինակ ավանդույթ՝ ՏՏ համայնքի համախմբում եւ մոբիլիզացում։ Սա միայն մտքերի փոխանակման մասին չէ, հաճախ ուղեկցվում է ձեռնարկատերերին անցումային փուլերում՝ գաղափարից մինչեւ Սիլիկոնյան հովիտ տեղափոխվելու գործընթացում աջակցելով։
SkyDeck Fund-ն արդեն մի քանի տարի է՝ զգալի օգուտներ է ստանում հայ հիմնադիրներից։ Ես նրանց հասկացրի՝ եթե ուզում են շարունակել այս ալիքը, պետք է սկսեն ներդրումներ իրականացնել հենց Հայաստանում։
Այս հաջող օրինակները վերահաստատում են՝ Հայաստանի ստարտափ միջավայրն արդեն իսկ ակտիվորեն ինտեգրվում է համաշխարհային լավագույն աքսելերատորներից մեկում՝ SkyDeck-ում։
Նունե Գրիգորյան