Krisp-ը սեպտեմբերի 12-14-ը եռօրյա հաքաթոն է կազմակերպում Հայաստանի լավագույն ինժեներների համար:
Սա բացառիկ հնարավորություն է`միավորվելու թիմերում, լուծելու ամենաառաջադեմ տեխնիկական մարտահրավերները եւ ստեղծելու GenAI-ի հնարավորություններն ընդլայնող նոր լուծում։
3-4 հոգանոց թիմեր 48 ժամում պետք է ստեղծեն AI-ով աշխատող չաթ հավելված, որը կկարողանա հաղորդակցվել հատուկ գիտելիքային բազայի հետ, այնպիսի բազայի, որը գերազանցում է ավանդական կոնտեքստի սահմանները եւ պահանջում է ստեղծագործական ու արտադրական կիրառմանն ուղղված ճարտարապետություն։
Մասնակիցները կստանան կառուցվածքային տվյալների հավաքածու եւ լիակատար ազատություն համակարգը նախագծելու համար։
Հարկավոր է ուշադրություն դարձնել հետեւյալ ուղղություններին․
• RAG, GraphRAG կամ բազմաքայլ որոնման (multi-hop retrieval) տեխնիկաներ;
• Կոնտեքստի եւ գործիքի փոխհամադրություն (օրինակ՝ MCP ոճի տրամաբանություն);
• Գործակալային աշխատանքային հոսքեր, հիշողություն եւ պլանավորում;
• Խելացի ինտեգրումներ ֆունկցիաների կամ գործիքների հետ;
• Իրական աշխարհի սահմանափակումներին համահունչ նախագծված համակարգեր՝ ուշացում, ծախս եւ մասշտաբայնություն։
Հաղթող թիմը կստանա $5,000 դրամական մրցանակ։
Կարող են դիմել միջին եւ բարձր մակարդակի ինժեներներ՝ backend, frontend, ML կամ full-stack մասնագիտացումներով, ինչպես նաեւ՝ անհատներ կամ նախապես կազմավորված թիմեր (3-4 հոգանոց)։ Եթե դիմում եք որպես անհատ, ապա տեղում թիմ կձեւավորեք։
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է, հայտերը լրացնել հնարավոր է այստեղ։