Anthropic-ը Claude-ին ավելացրել է հիշողության ֆունկցիա. այն կարող է դիտել նախորդ զրույցները։

Ընկերությունը հրապարակել է դեմո տեսանյութ, որտեղ օգտատերը հարցնում է Claude-ին, թե ինչի մասին են նրանք խոսել արձակուրդից առաջ։ Բոտը դիտում է անցյալ զրույցները եւ ամփոփում դրանց բովանդակությունը, ապա հարցնում, թե արդյոք անձը ցանկանում է շարունակել աշխատել նախագծի վրա։

Ընկերությունը նշել է, որ ֆունկցիան դեռեւս չի աշխատում որպես «մշտական հիշողություն» ինչպես ChatGPT-ում։ Claude-ն անցյալ զրույցներից տեղեկատվություն է վերցնում միայն պահանջի դեպքում եւ չի ստեղծում օգտատիրոջ պրոֆիլ։

Ֆունկցիան աշխատում է Claude-ի վեբ տարբերակում, ինչպես նաեւ համակարգիչների եւ սմարթֆոնների համար նախատեսված հավելվածներում։ Այն հասանելի է Max (ամսական $100-ից սկսած), Team (ամսական $30 մեկ օգտատիրոջ համար) եւ Enterprise (գինը քննարկվում է հաճախորդի հետ) փաթեթների օգտատերերին։