Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ներկայացրել է «ԴիջիԹեք 2025»-ի բանախոսների «առաջին տասնյակը»։ 

Բանախոսների թվում են՝ 

•    NVIDIA ընկերություն փոխնախագահ (Օմնիվերս եւ Սիմուլյացիոն տեխնոլոգիաներ) Րեւ Լեբարեդյանը (ԱՄՆ), 
•    Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջեք Մաքքոլին (ԱՄՆ), 
•    Moderna ընկերության համահիմնադիր եւ նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), 
•    հրեշտակ ներդրողների EstBAN ցանցի նախագահ եւ խորհրդի անդամ Լաուրի Անտալաինեն (Էստոնիա), Imagine Communications Group-ի տնօրեն Նայլ Տելլոնը (Իռլանդիա), 
•    Firebird.ai եւ Intent.ai ընկերությունների համահիմնադիր, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը (Հայաստան), 
•    36 Growth Marketing ընկերության հիմնադիր Հովիկ Թորկոմյանը (Նիդերլանդներ), 
•    Draft & Goal եւ Humanize, Inc. ընկերությունների վարչությունների խորհրդական ՐաՖֆի Չաքմաքչյանը (Կանադա), 
•    Molten East-ի ղեկավար Բախրոմ Իբրագիմովը (Մեծ Բրիտանիա), Skytel ընկերության տնօրեն Արման Օբոսյանը (Վրաստան)։ 

«ԴիջիԹեքը»-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 10-12-ը։ Այս տարի ակնկալվում է 30-40 հազար այցելու։ 

2025 թվականի «ԴիջիԹեքը» կանցկացվի տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի եւ փառատոնի եռամիասնության գաղափարի ներքո եւ խոստանում է գերազանցել բոլոր նախորդ ռեկորդները։ 

Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին՝ Առաջատար տեխնոլոգիաների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ։