Հայաստանում հիմնադրված Trag ստարտափի թիմը, որը մշակել է LLM-ով աշխատող կոդի ստուգման համակարգ, միացել է Aikido-ին։

Trag-ը AI-ով աշխատող կոդի ստուգման համակարգ է, որը մտածում է ինչպես փորձառու ինժեներ, հասկանում կոդի համատեքստը, տրամաբանությունը եւ բարելավում արտադրողականությունը։

Aikido-ի մաս դառնալով, թիմը գործարկել է Aikido Code Quality գործիքը, որի օգտատերերն այժմ կարող են․

•    թիմային փորձը («tribal knowledge») վերածել կանոնների, որպեսզի նորեկները չկրկնեն հին սխալները,
•    թիմի կոնվենցիաները դարձնել «կոդ»․ պարզ լեզվով նշել, թե ինչն է համարվում «լավ» եւ դա կիրառել վերանայման ժամանակ,
•    կանխել ռիսկերը,
•    ստանալ օգտակար ու կիրառելի արձագանքներ։

Պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ Trag-ի թիմը՝ Խաչատուր Վիրաբյանը, Հովհաննես Ղեւոնդյանը, Մովսես Սապոնջյանն ու Ֆելիքս Մարկոսյանը, կմիանան Aikido-ի թիմին։