TikTok-ն արդեն թույլ է տալիս ուղարկել ձայնային հաղորդագրություններ եւ նկարներ անձնական հաղորդագրություններով։
Բոլոր հարթակները փորձում են դառնալ այն հարթակը, որի միջոցով մարդիկ շփվում են միմյանց հետ․ նույնիսկ Spotify-ը վերջերս ավելացրել է նման հնարավորություններ։ TikTok-ը նույնպես հետ չի մնում։
Ընկերությունը TechCrunch-ին հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր օգտատերերը կկարողանան ձայնային հաղորդագրություններ եւ նկարներ ուղարկել հաղորդագրություններում։
TikTok-ում այժմ հնարավոր է միանգամից ուղարկել մինչեւ ինը նկար կամ տեսանյութ, իսկ ձայնային հաղորդագրությունները եւ տեսանյութերը չեն կարող գերազանցել մեկ րոպեն։