Team Telecom Armenia-ն Ամանորին ընդառաջ հանդես է գալիս բացառիկ առաջարկով:

Ընկերությունը պաշտոնական գործընկերոջ՝ Honor-ի հետ մեկնարկում է տոնական ակցիա, որի շրջանակում մեկ սմարթֆոն գնելու դեպքում Team-ը կտրամադրի եւս մեկը:

Այսպիսով, մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ 2025-ի արտադրության Honor X9d սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նաեւ երկրորդ սմարթֆոն՝ Honor X5c:

Տոնական առաջարկն այսքանով չի սահմանափակվում. գնորդներին կտրամադրվի նաեւ TeamTok փաթեթ`1 ամսով, եւ 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա համար։

Honor X9d նորագույն սմարթֆոնն ունի մի շարք առավելություններ՝ արագ լիցքավորում (8300 մԱժ), 108 ՄՊ հիմնական եւ 16 ՄՊ դիմային տեսախցիկ, 8 ԳԲ օպերատիվ եւ 256 ԳԲ ներքին հիշողություն, Qualcomm Snapdragon 6 Gen 4 հզոր պրոցեսոր, բարձր դիմացկունություն ջրի եւ փոշու դեմ:

Հեռախոսը եւ՛ կանխիկ, եւ՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից` ամսական սկսած 2250 դրամից։

Առաջարկը գործում է 08.12.25թ.-31.01.26թ. ներառյալ եւ հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասները՝ այստեղ։