Անցնող տարին Ucom-ի համար «հետաքրքիր, դժվար եւ միաժամանակ մարտահրավերային էր»․ այսպես է բնութագրում 2025-ը ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն՝ ամփոփելով տարվա արդյունքները, ձեռքբերումները, թվային փոխակերպման ընթացքն ու առաջիկա ծրագրերը։
Նրա խոսքով՝ տարին կարեւոր շրջադարձային փուլ էր թե՛ տեխնոլոգիական զարգացման, թե՛ ֆինանսական ցուցանիշների, թե՛ մարդկային կապիտալի տեսանկյունից։
Ռազմավարական համագործակցություններ
Ucom-ը 2025-ին շարունակել է իրեն դիրքավորել որպես «կանաչ օպերատոր»՝ կենտրոնանալով թե՛ նորարարական տեխնոլոգիաների ներդրման, թե՛ կայուն զարգացման եւ սոցիալական պատասխանատվության վրա։ Տարվա ընթացքում ընկերությունը խորացրել է ռազմավարական համագործակցությունները միջազգային խոշոր գործընկերների հետ՝ հիմք դնելով երկարաժամկետ եւ համակարգային փոփոխությունների համար։
Մենք կարողացանք իրականացնել շատ բաներ՝ շնորհիվ ռազմավարական համագործակցությունների աշխարհի խոշոր մատակարար գործընկերների հետ՝ Nokia-ի, MediaKind-ի եւ Cerillion-ի հետ։ Վերջինիս հետ Ucom-ն սկսել է ընկերության գործունեության «սիրտը» համարվող հաշվառման համակարգի (billing) ամբողջական փոխարինման գործընթացը։ Սա բարդ, բայց չափազանց կարեւոր անցում է։ Հույս ունենք, որ հաջորդ տարի արդեն կավարտենք աշխատանքները եւ կանցնենք նոր համակարգի, որը հագեցած է արհեստական բանականությամբ աշխատող վերլուծական գործիքակազմով։
5G ցանցի ընդլայնում
2025-ին Ucom-ը զգալի առաջընթաց է գրանցել նաեւ շարժական կապի ցանցի զարգացման ոլորտում։ Տարվա ընթացքում ընկերությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել 5G ցանցի կառուցման եւ արդիականացման ուղղությամբ՝ փոխարինելով հին ենթակառուցվածքները նորերով։
Այսօրվա դրությամբ ունենք 94.5% ռադիոծածկույթ՝ ազգաբնակչության հաշվով: Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ 5G ցանցն արդեն գործարկված է 48 քաղաքում եւ ավելի քան 600 բնակավայրում, գլխավոր մայրուղիներում եւ սահմանային անցակետերում՝ կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.5 տոկոսի համար:
Ֆիքսված կապի զարգացում
Կայանների արդիականացման գործընթացին զուգահեռ շարունակել է աճել եւ ընդլայնվել Ucom-ի ֆիքսված կապի ցանցը․ 2025 թվականին արագ եւ որակյալ տան ինտերնետի եւ հեռուստատեսային ծառայությունները հասանելի դարձան նաեւ Եղվարդ քաղաքի եւ Երեւանի եւս չորս թաղամասի բնակիչներին։ Արդյունքում, 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով Ucom-ը պահպանել է առաջատար դիրքը ֆիքսված ինտերնետ կապի շուկայում՝ գրանցելով բաժանորդների 4․0 տոկոս եւ եկամուտների 7․3 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
photo © Ucom
Ընկերության ֆիքսված կապի շուրջ 144 000 բաժանորդնի գերակշիռ մասն՝ ավելի քան 75 տոկոսը, արդեն օգտվում է ժամանակակից լուծումներով կոնվերգենտ ծառայություններից՝ գնահատելով միասնական փորձառության հարմարավետությունը։ Նույն ժամանակահատվածում շարժական կապի բաժանորդների թիվն աճել է 7 տոկոսով 2024 թվականի 3-րդ եռամսյակի համեմատ՝ հասնելով 754․515-ի։
Ռեկորդային ֆինանսական տարինՏարին Ucom-ի համար հաջող էր նաեւ ֆինանսական տեսանկյունից։ Ընկերությունը պատրաստվում է 2025-ը փակել պատմական արդյունքով։ Այս տարի Ucom-ը տարին կփակի 40 միլիարդ դրամից ավելի եկամուտով։ Սա առաջին անգամն է, որ մենք կգերազանցենք այս շեմը։
Գործառնական շահույթն էլ է աճել։ Երրորդ եռամսյակի հրապարակված տվյալների համաձայն՝ գործառնական շահույթը տարեցտարի ավելացել է ավելի քան 700 միլիոն դրամով, ինչը կազմում է շուրջ 5.4 տոկոս աճ։
Մեր գործառնական շահույթի մարժան արդեն անցել է 46 տոկոսը եւ մոտենում է 47 տոկոսի, ինչը եւս ցույց է տալիս շուրջ 3 տոկոս բարելավում տարեցտարի: Ընկերությունը նպատակ ունի գործառնական շահույթը հասցնել 18.5–19 միլիարդ դրամի, ինչը եւս պատմական ցուցանիշ կլինի ընկերության համար։
Այս աճերը հնարավոր են դարձել ծախսերի ավելի խելացի կառավարման եւ շուկայի համար ավելի լավ մտածված առաջարկությունների շնորհիվ։ Եկամուտների աճ է գրանցվել թե՛ շարժական, թե՛ ֆիքսված կապի ոլորտներում։ Ընդհանուր եկամուտներն աճել են մոտ 5 տոկոսով, շարժական կապի եկամուտները՝ 3 տոկոսով, իսկ ֆիքսված ինտերնետի եկամուտները՝ մոտ 7 տոկոսով։
2025-ին Ucom-ը կարեւոր քայլեր է կատարել կառավարման եւ թափանցիկության ոլորտում՝ ստանալով ISO 37001 եւ ISO 37301:2021 միջազգային ստանդարտները։ Առաջինը վերաբերում է հակակոռուպցիոն համակարգերին, երկրորդը՝ համապատասխանության կառավարման համակարգին։
Սոցիալական պատասխանատվության ծրագրերՍոցիալական պատասխանատվությունը եւս եղել է ընկերության օրակարգի կարեւոր մասը։ Տարվա ընթացքում ընկերությունը 10 գյուղում իրականացրել է կանաչ ծրագրեր՝ այլընտրանքային էներգիայի կիրառմամբ, տնկել է 10 հազար ծառ, ինչի արդյունքում Ucom-ի կողմից տնկված ծառերի ընդհանուր թիվը հասել է 30 հազարի։ Բացի այդ, իրականացվել է 13 կրթական եւ տեխնոլոգիական ծրագիր, որոնք շարունակական կլինեն նաեւ առաջիկա տարիներին։
U Academy-ի մեկնարկըՄարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ հիմնադրել ենք սեփական ակադեմիան՝ U Academy-ն, որի նպատակն է զարգացնել աշխատակիցների կարողությունները եւ պատրաստել նոր մասնագետներ։
photo © Ucom
Թվայնացվել են նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները, ինչի շնորհիվ աշխատակիցները կարող են իրենց առօրյա հարցերը լուծել թվային հարթակների միջոցով։ Պատահական չէ, որ Ucom-ը ստացել է լավագույն գործատուի ճանաչումը Career City Fest-ում:
2026-ին սպասվող ծրագրերըԱռաջիկա տարին էլ պակաս մարտահրավերային չի լինելու։ Շարունակվելու են շարժական եւ ֆիքսված ցանցերի կառուցման ու արդիականացման աշխատանքները։ 5G ցանցը պետք է հասանելի դառնա բոլոր բնակելի վայրերում եւ մայրուղիներում, իսկ տարվա կարեւորագույն իրադարձությունը լինելու է նոր billing համակարգին անցումը։ Դա հեշտ գործընթաց չի լինելու։ Նախատեսում ենք նաեւ արհեստական բանականությամբ աշխատող նոր լուծումների փորձարկում՝ թե՛ billing-ում, թե՛ զանգերի կենտրոնի նոր հարթակում։
Այս բոլոր փոփոխությունների առանցքում բաժանորդն է։ Թվային փոխակերպումը երկարատեւ գործընթաց է, որի արդյունքները բաժանորդներն ավելի հստակ կզգան առաջիկայում, մինչդեռ ընկերության ներսում աշխատակիցներն արդեն այսօր տեսնում են դրա ազդեցությունը։
Նունե Գրիգորյան