BANA Angels-ը հայտարարել է հայկական CaseLens ստարտափում ներդրում կատարելու մասին։
CaseLens-ը արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է միջազգային արբիտրաժի եւ բարդ դատական գործերի նախապատրաստումը։ Ժամանակագրություններից եւ փաստաթղթերի ամփոփումներից մինչեւ սեմանտիկ որոնում եւ վկաների ցուցմունքների ստուգում՝ CaseLens-ը տարբեր աղբյուրներից հավաքված գործի նյութերը վերածում է ճշգրիտ, ստուգելի եւ անվտանգ նախապատրաստական ռեսուրսների։