Ալեքսանդր Բադալյանի հիմնած Emerald-ը ստեղծում է պրոակտիվ առողջապահական հարթակ, որը միավորում է առողջական տվյալները, AI վերլուծությունները եւ բժիշկների (GP) կողմից ղեկավարվող խնամքը։
Ընկերությունը ներգրավել է 1,2 միլիոն դոլար նախասաղմնային փուլի ներդրում՝ ընդհանուր ներգրավված միջոցների ծավալը հասցնելով 2 միլիոն դոլարի։ Ներդրումային փուլը գլխավորել է Boost Capital Partners-ը՝ Granatus Ventures-ի եւ մի շարք հրեշտակ ներդրողների մասնակցությամբ։ Emerald-ը նաեւ ստացել է Innovate UK դրամաշնորհ եւ ձեռք բերել CQC-ի լիարժեք գրանցում, ինչը հնարավորություն է տալիս ընկերությանն օրինական կերպով ախտորոշում իրականացնել եւ դեղեր նշանակել։
Ընկերությունից նշում են, որ նոր ներգրաված ֆինանսավորումը կուղղվի Մեծ Բրիտանիայում ընկերության աճին, նոր քոուչինգային ծրագրերի գործարկմանը եւ լաբորատորիաների ու պատկերային հետազոտությունների կենտրոնների հետ գործընկերությունների ընդլայնմանը։
Ունենալով չափելի արդյունք եւ կլինիկական վավերացում՝ Emerald-ը նպաստում է առողջապահության ոլորտում ռեակտիվ բուժումից դեպի կանխարգելիչ խնամքի անցմանը։ Երկարաժամկետ հեռանկարում Emerald-ը ծրագրում է դառնալ հիմնական կլինիկական գործընկեր երկարակեցության հարցում՝ օգնելով կանխատեսել առողջական խնդիրները, այլ ոչ թե պարզապես արձագանքել դրանց։ Եկամուտները ձեւավորվում են անհատական բաժանորդագրություններից եւ առողջապահական մատակարարների հետ B2B գործընկերություններից։