ActiveCampaign-ը, որն ավտոնոմ մարքեթինգի առաջատար հարթակ է, հայտարարել է Feedback Intelligence-ի ձեռքբերման մասին։ 

Չինար Մովսիսյանի Feedback Intelligence-ը (նախկինում Manot) AI գնահատման եւ վերլուծության գործիք է, որը խոսակցություններն ու արձագանքները վերածում է կատարողական ընդհանուր պատկերի։

Գործարքն ActiveCampaign-ն կօգնի զարգացնել Active Intelligence-ը՝ ընկերության AI շարժիչը, որն ապահովում է ավտոնոմ մարքեթինգային աշխատանքային հոսքերը համաշխարհային բիզնեսների համար։

Active Intelligence-ն օրական ստեղծում է հազարավոր խոսակցություններ AI գործակալների եւ օգտատերերի միջեւ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է հարուստ ազդանշաններ արդյունքների եւ օգտատերերի կարիքների մասին։ Feedback Intelligence-ն այդ տվյալները վերածում է ճշգրիտ, գործնական պատկերացումների:

«Յուրաքանչյուր ընկերություն ավելացնում է AI գործակալներ, բայց քչերն են կառուցում AI, որին հաճախորդներն իսկապես վստահում են իրենց կարեւոր աշխատանքային հոսքերը: Feedback Intelligence-ի ինտեգրմամբ մենք զարգացնում ենք մեր պատկերացնելու, գործելու, վալիդացնելու շրջանակը՝ դարձնելով շարունակական ցիկլ։ Feedback Intelligence-ը մեզ տալիս է տեսանելիություն՝ բացահայտելու հաճախորդի չբավարարված կարիքները, հետեւելու տրամադրության փոփոխություններին եւ տրամադրելու կոնկրետ առաջարկություններ՝ ամրապնդելով մեր հանձնառությունը բիզնեսներին մատուցելու այնպիսի AI, որի վրա նրանք իրականում կարող են հենվել»,- նշել է ActiveCampaign-ի արտադրանքի եւ տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն Չայ Ատրեյան։

«Մենք ստեղծել ենք Feedback Intelligence-ը, որովհետեւ յուրաքանչյուր խոսակցություն պարունակում է ազդանշաններ այն մասին, թե ինչն է աշխատում եւ ինչն է հնարավոր բարելավել, բայց այդ տեղեկատվությունը փակված էր չկառուցված տեքստում։ Մենք հնարավորություն տեսանք այդ խոսակցությունները վերածել առաջընթացի՝ ճշգրտորեն ցույց տալով, թե որտեղ են օգտատերերը դժվարանում, բացահայտելով օրինաչափությունները եւ արտադրանքի թիմերին տալով կոնկրետ ուղիներ՝ իրենց AI գործակալներն ավելի արդյունավետ դարձնելու համար։ ActiveCampaign-ին միանալը մեզ թույլ է տալիս այս հնարավորությունները բերել ավտոնոմ մարքեթինգի կենտրոն, որտեղ AI-ը նախաձեռնող է, օգտակար է եւ տալիս է հենց այն, ինչ բիզնեսներին անհրաժեշտ է», - ասել է Feedback Intelligence-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Չինար Մովսիսյանը։

Չինար Մովսիսյանը կմիանա ActiveCampaign-ի տեխնոլոգիայի եւ արտադրանքի թիմին եւ կղեկավարի Feedback Intelligence-ի թիմը՝ ավելի լայն AI թիմի հետ միասին։

ActiveCampaign-ը hիմնադրվել է 2003 թվականին՝ Ջեյսոն Վանդեբումի կողմից, Չիկագոյում, ԱՄՆ-ում։ Այն առաջարկում է միասնական մարքեթինգի, վաճառքի եւ CRM հարթակ, որն օգտագործում է ավելի քան 180,000 բիզնես՝ աշխարհի 170-ից ավելի երկրում եւ աջակցում է միլիարդավոր ավտոմատացված փոխազդեցությունների։ Այն ինտեգրվում է 1000-ից ավելի հավելվածի՝ ներառյալ էլեկտրոնային առեւտրի հարթակներ (Shopify, WooCommerce), վերլուծական գործիքներ եւ այլն։