Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի օժանդակությամբ Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Տիգրան Մեծին նվիրված մանկական աշխատանքների ցուցահանդես:

Ցուցահանդեսը դարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո անցկացվող եւ Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված երրորդ միջոցառումը:

Ցուցահանդեսին ներկայացված են պատանի նկարիչների ավելի քան 100 աշխատանքներ: