Երեւան/Մեդիամաքս/. Լոնդոնում ստեղծվել է Կիբեանվտանգության միջազգային դաշինք  (The International Cyber Security Protection Alliance-ICSPA):

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նոր կառույցը “միավորել է կառավարությունները, միջազգային բիզնեսը եւ իրավապահ մարմինները”:  

Նոր կազմակերպությունը առեւտրային չէ: Նրա ֆինանսավորումը, ինչպես սպասվում է, կիրականացվի ԵՄ-ի եւ մի շարք այլ երկրների կառավարությունների, ինչպես նաեւ մասնավոր ընկերությունների կողմից:

Դաշինքը կգլխավորի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախկին նախարար Դէվիդ Բլանկետը: