Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. դեկտեմբերի ԱրմենՏել-ի բաժանորդները Hi-Line ինտերնետ ծառայության համար կարող են վճարել ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղերում:

«Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր` ԱրմենՏել-ը ինտերնետ ծառայությունը դարձնում է հասանելի երկրի բոլոր բնակավայրերի բնակիչների համար: Այսօր ամբողջ Հանրապետության տարածքում գործում է  Beeline վաճառքի և սպասարկման 84 գրասենյակ, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկի հետ մեր համագործակցության շնորհիվ մեր հաճախորդները կարող են վճարել ինտերնետ ծառայության դիմաց նաև բանկի մասնաճյուղերում”, - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: