Երեւան/Մեդիամաքս/. Google-ը հայտնել է Google+ սոցիալական ցանցում “Վիդեոհանդիպումների” ծառայության նոր հնարավորությունների մասին:

Cnews-ը գրում է, որ այժմ վիդեոհանդիպումը կարելի է սկսել Google+-ի ցանկացած գրառումից: Դրա համար հարկավոր է սեղմել օգտատիրոջը հետաքրքրած գրառման մենյուի “Վիդեոհանդիպում” հղումը եւ մեկնաբանություններում կհայտնվի հրավերը:

Իսկ եթե որեւէ մեկն արդեն սկսել  է վիդեոհանդիպումը, դրան կարելի է միանալ նաեւ մեկնաբանություններից: