Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը եւ Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ) ազդարարել են Երեւակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթի մեկնարկը՝ Ծրագրավորում անվանակարգում:

Մրցույթը այս տարվա հուլիսին Սիդնեյում կայանալիք Imagine CUP 2012 համաշխարհային եզրափակչի հայաստանյան ընտրական փուլն է: 

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: