Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգչային լսարաններ է բացել «Եվրասիա» միջազգային համալսարանում (ԵՄՀ) եւ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղում:

«Եվրասիա» միջազգային համալսարանին տրամադրվել է նաեւ ինտերակտիվ գրատախտակ եւ լազերային տպիչ, հայտնել են ընկերությունում:

«Վստահ ենք, որ բուհերի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու ամբողջ երկրի համար»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: