Լոս Անջելեսում այս օրերին ընթացող TED կոնֆերանսում ներկայացվել է թափանցիկ համակարգիչ, որը թույլ է տալիս օգտագործողներին «ձեռք տալ» թվային բովանդակությանը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանող Ջինա Լին աշխատում է SpaceTop 3D-ի վրա Մայքրոսոֆթի հետ համատեղ:

Թույլ տալով մարդկանց շփվել վիրտուալ օբյեկտների հետ այնպես, ինչպես նրանք շփվում են պինդ մարմինների հետ` համակարգիչը թույլ կտա դարձնել աշխատանքը շատ ավելի ինտուիտիվ, BBC-ին ասել է երիտասարդ նորարարը:

Նրա խոսքով, նոր տեխնոլոգիան համատարած օգտագործման մեջ կմտնի 10 տարվա ընթացքում: