Այսուհետ ՄոբիԴրամի մասնաճյուղերում կարելի է վճարել Երեւանի տարածքում ավտոմեքենայի կայանավճարը:

1 շաբաթվա համար վճարը կազմում է 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար՝ 12000 դրամ, հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

Ծառայության դիմաց ՄոբիԴրամի միջնորդավճարը կազմում է 200 դրամ: