Նորաբաց «Երեւան Մոլ»-ում  այսուհետ կգործի «Յուքոմ» ընկերություն սպասարկման կենտրոն:

Արշակունյաց 34 հասցեում գտնվող սպասարկման կենտրոնը թվով 13-րդն է Երեւանում եւ 15-րդը Հայաստանում: Սրահում բոլոր ցանկացողները կարող են բաժանորդագրվել Ucom ընկերության ծառայություններին, ինչպես նաեւ կատարել վճարումներ: