Ucom-ի բաժանորդներն այսուհետ կարող են վճարումներ կատարել ՀայՓոստի բաժանմունքներում

Ինչպես հաղորդում է Յուքոմ-ի լրատվական ծառայությունը, ՀայՓոստի հետ համագործակցության շնորհիվ սեպտեմբերի 1-ից ընկերության բոլոր բաժանորդները ծառայությունների դիմաց վճարումները կարող են կատարել ՀայՓոստի մոտակա բաժանմունքում:

Հիշեցնենք, որ ընկերության  բաժանորդները կարող են կատարել իրենց վճարումները նաեւ ընկերության սպասարկման կենտրոններում, TelCell, Tandem, Mobidram եւ idram վճարային համակարգերի միջոցով, ինչպես նաեւ մի շարք բանկերի մասնաճյուղերում: