Հուլիսի 4-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը կմեկնարկի առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ:

Մրցաշարը կիրականացվի Beeline–ի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է:

Մրցաշարը կանցկացվի մեկ օրվա ընթացքում շվեյցարական մրցակարգով, իսկ մրցումները կսպասարկեն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փորձառու մրցավարները: Մրցանակակիրները մրցանակներով կպագեւատրվեն հովանավորի կողմից: Մրցանակների կարժանանան նաեւ 5 անվանակարգով աչքի ընկած մասնակիցները:

Մրցաշարին հավատարմագրվելու համար անհրաժեշտ է հայտ ուղարկել tigranhov@list.ru հասցեով: ԶԼՄ-ների ղեկավարների կողմից կնքված եւ ստորագրված հայտում պետք է նշված լինի մասնակցի անունը, ԶԼՄ-ում զբաղեցրած պաշտոնը:
Հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 2-ը՝ ժամը 18:00-ը: