Հայաստանում Beeline-ի աշխատակիցներից կազմված թիմը հաղթել է Եվրազիա Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթում։

Հաղթողների թիմը ներկայացրել է BeeForce ծրագիրը՝ նոր լուծում ամպային տեխնոլոգիաների խաղերի ոլորտում:

«Շնորհակալ եմ բոլորիդ համարձակություն, ստեղծագործական եւ մասնագիտական մոտեցում ցուցաբերելու համար։ Մեզ համար շատ նշանակալի է առաջին թվային–մրցույթում հաղթանակը։ Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում կապի միասնական օպերատոր Beeline–ը, որն ունի ամենահարուստ պատմությունը բիզնես միավորում, վստահ գնում է առաջ դեպի թվային աշխարհ, եւ մենք միանշանակ կարող ենք առաջարկել ժամանակակից լուծումներ մեր հաճախորդների համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ օդանավակայանում դիմավորելով հաղթող թիմին: