Beeline-ը տեղեկացնում է օրական ինտերնետի Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 եւ Mega 500 ծառայություններում փոփոխություններ իրականացնելու մասին:

Օգոստոսի 1-ից Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 եւ Mega 500 բջջային ինտերնետի ծառայությունները գործում են առանց որեւէ արագության սահմանափակման:

Փոփոխությունների արդյունքում Mega 200 (նախկին Mega 150) եւ Mega 300 ծառայություններում ավելացվել է առանց մեգաբայթային տարիֆիկացման տրամադրվող ինտերնետի ծավալը, որը կազմում է համապատասխանաբար 200 ՄԲ եւ 500 ՄԲ:

Իջեցվել է նաեւ Mega 500 ծառայության օրավարձը, որը կկազմի 150 դրամ: